Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.09.2013 | 00:24

Տե՜ր, մեր Հայրն ես դու. մենք կավ ենք, իսկ դու` մեր ստեղծիչը, մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։ Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։ Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմը` անապատ։ Անեծքի մատնվեց մեր սուրբ ու փառավոր տաճարը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին քեզ, հրո ճարակ դարձավ, և մեր ամբողջ փառավորությունը կործանվեց։


Եսայու Մարգարեությունը 64.8-11

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ